Ի՞նչ ուտել փարթամ մազեր ունենալու համար

20:12   22 դեկտեմբերի, 2014

Ճիշտ սննդակարգը կարող է հրաշքներ գործել. այն կարգավորում ու գեղեցկացնում է ոչ միայն ձեր կազմվածքը, այլեւ մազերը։ Մազերի համար նախատեսված դիմակները, թանկարժեք շամպուններն ու բալզամները չեն կարող վերականգնել վնասված մազերը, եթե դուք ճիշտ չսնվեք. դրանք ընդամենը կարող են շատ կարճ ժամանակով դրական ազդեցություն ունենալ մազերի խնամքի հարցում։

Այսպիսով, ահա թե ինչ է պետք ուտել փարթամ մազեր ունենալու համար։ Առաջին ու ամենաօգտակար մթերքը կաթն է։ Կաթն ու կաթնամթերքը օրգանիզմը հարստացնում են կալցիումով եւ ֆտորով, այսինքն՝ մազերը ստանում են իրենց անհրաժեշտ միկրոէլեմենտների ճիշտ քանակը. ի դեպ, ավելի քիչ յուղալի կաթն ու կաթնամթերքի մյուս տեսակներն ավելի առողջարար են մազերի համար։

Մազերին փարթամ տեսք տալու համար հարկավոր է նաեւ թարմ մաղադանոս, ռեհան եւ սամիթ շատ օգտագործել։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական ուտել մեկ կապ թարմ կանաչի՝ դրական արդյունք ստանալու համար։

Եվ իհարկե, այս հարցում չեն կարող իրենց առողջարար ազդեցությունը չունենալ գազարի, նարնջի եւ դդմի հյութերը։ Մի մոռացեք նաեւ կծու համեմունքների մասին, որոնք խթանում են արյան շրջանառությունը, որն էլ նպաստում է մազերի աճին։

 

 

Աղբյուրը՝ Woman.ru

 



© NEWS.am STYLE