Ռիհանան դարձել է Puma-ի արտ-տնօրեն

11:38   17 դեկտեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Ռիհանան դարձել է Puma-ի արտ-տնօրեն՝ պայմանագիր ստորագրելով այս հայտնի ապրանքանիշի հետ։

harpersbazaar.co.uk-ը տեղեկացրել է, որ երգչուհին նկարահանվելու է այս ընկերության առաջիկա գովազդային արշավում։

«Ռիհանայի հետ համագործակցելը ֆանտաստիկ առաջընթաց է PUMA-ի համար։ Նրա խարիզման, սկզբունքներն ու անհատականությունը երգչուհուն կատարյալ տնօրեն են դարձնում մեր ապրանքանիշի համար։ Մենք շատ ուրախ ենք մեր ընտրության համար եւ անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ է լինելու ապագայում»,-ասել է PUMA-ի գլխավոր տնօրեն Բյորն Գուլդենը։

 



© NEWS.am STYLE