Շլացնող Իրինա Շեյքը՝ Linda Farrow արեւային ակնոցի գովազդային արշավում

13:37   17 դեկտեմբերի, 2014

Սուպեր մոդել Իրինա Շեյքը դարձել է Linda Farrow արեւային ակնոցի ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ Նա ներկայացրել է այս բրենդի գարուն-ամառ 2015 հավաքածուն։

Շեյքը լողավազանի ֆոնի վրա լուսանկարվել է մոդել Ջարեդ Սքոթի հետ։ Ֆոտոշարքն իրականցրել է Մարիանո Վիվանկոն։

Linda Farrow –ն մյուս սեզոնի համար առաջարկում է մեծ ակնոց, որը փակում է կրողի դեմքի մեծ մասը՝ պաշտպանելով նրան արեւի ճառագայթներից։ 

Ակնոցի գինը մոտ 750 եվրո է (վախենում ենք անգամ դրամի վերածել)։

Նշենք, որ այս ապրանքանիշն իր գործունեությունը  ծավալում  է դեռեւս 1970թ-ից, եւ Լինդա Ֆերոուն առաջին դիզայներն էր, ով արեւային ակնոցը, նորաձեւ աքսեսուար լինելուց բացի, դարձրեց նաեւ կիրառելի առօրյա կյանքում։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE