Քենդալ Ջեները՝ ամերիկյան Vogue-ի էջերին

13:13   17 դեկտեմբերի, 2014

Դեկտեմբերի սկզբին մինչ ամբողջ աշխարհը հետեւում ու քննարկում էր Victoria's Secret-ի շոուն, Զալցբուրգում տեղի ունեցավ Chanel-ի ցուցադրությունը, որի ընթացքում Կառլ Լեգերֆելդը ներկայացրեց իր նոր Metiers d'Art Paris-Salzburg հավաքածուն։

Բեմ էր բարձրացել նաեւ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, ով վերջերս էր դարձել Chanel-ի դեմքը (ինչը դուր չէր եկել մի շարք այլ մոդնելների

Քենդալը դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է գնում նորաձեւության աշխարհում։ 19-ամյա մոդելն արդեն երրորդ անգամ հայտնվել է American Vogue-ում։

Ամսագրի հունվարյան համարում Քենդալը կներկայացնի մոտ 1300 դոլար արժողությամբ ժակետների հավաքածուն։



© NEWS.am STYLE