Մըրայա Քերին լաց է եղել Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ

12:32   17 դեկտեմբերի, 2014

2014թ-ը այնքան էլ հաջող չէր երգչուհի Մըրայա Քերի համար։ Ամուսնուց բաժանվելուց զատ, Քերին մի քանի անգամ խայտառակվել է համերգների ժամանակ։ Օրինակ, հոկտեմբերին Ճապոնիայի մայրաքաղաքում կայացած նրա Elusive Chanteuse World Tour համաշխարհային շրջագայությունների շրջանակներում անցկացվող առաջին համերգի ժամանակ 44-ամյա երգչուհին հիասթափեցրել էր իր երկրպագուներին, քանի որ վերջիններս սոցցանցցերում բավականին բացասաբար էին արտահայտվել հայտնի աստղի համերգի մասին։ Այնուհետեւ երգչուհին վատ ելույթ է ունեցել Ռոքֆելերյան կենտրոնում սուրբծննդյան լույսերը վառելու արարողությանը՝ կատարելով «All I Want fo Christmas Is You» երգը։


Երեկ երեկոյան Նյու Յորքի Beacon Theatre –ում կայացել է Մըրայայի հերթական համերգը, որը տեւել է մոտ 90 րոպե։ 45-ամյա երգչուհին երկու անգամ փոխել է իր զգեստները ( ի դեպ, նա հիանալի  կազմվածք ունի), երգել է Ձմեռ պապի հետ, բայց համերգի ամենահուզիչ պահը տեղի է ունեցել Hero երգի կատարման ժամանակ, երբ երգչուհին սկսել է լաց լինել՝ հավանաբար հիշելով իր ամուսնուն։

Սակայն մի քանի վայրկյան անց, նա կարողացել է զսպել իրեն ու ժպտալ, իսկ հետո շարունակել է համերգը։

 

 

 

Աղբյուրը՝ The New York Post



© NEWS.am STYLE