Հոնկոնգում Ջեքի Չանի մասնակցությամբ նոր մարտաֆիլմի նկարահանման ժամանակ խեղդվել է 51-ամյա կինոօպերատոր Չան Կվոկ Հունգը, հայտնել է South China Morning Post-ը։
Տղամարդը խեղդվել է Հոնկոնգի Լանտաու կղզում Ռենի Հարլինգի «Հետքով» ֆիլմի նկարահանումներն իրականացնելիս։ Հանկարծ նկարահանող խմբի նավը շրջվել է եւ սկսել խորտակվել։
Նկարահանող խմբի մյուս մասնակիցներից ուրիշ ոչ մեկ չի տուժել։ Բոլորը կարողացել են ետ վերադառնալ ափ։ Ջեքի Չանը նավի վրա չի եղել։