Ինչպես պարանոցն ավելի գայթակղիչ դարձնել

20:04   30 դեկտեմբերի, 2014

Բոլոր կանայք երազում են գեղեցիկ ու հմայիչ լինելու մասին։ Այդ երազանքն իրականացնելու համար մեծ ջանք ու եռանդ է հարկավոր, այդ թվում նաեւ գումար։

Պարանոցի գեղեցկությունն ու ձգված տեսքը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ լվանալ այն սենյակային ջերմաստիճանի ջրով։ Իսկ եթե պարանոցի շրջանում մաշկը յուղոտվում է, ապա կատարեք նույն գործողությունը, բայց օճառով։

Եթե մաշկը չոր է եւ շատ զգայուն, ապա կարելի է պարանոցը լվանալ հատուկ հեղուկով, իսկ վերջում սնուցող կրեմ քսել։

Նշենք, որ այս գործընթացը պետք է սկսել պարանոցի առջեւի մասից՝ ներքեւից վերեւ շարժումներով, եւ հետո անցնել կողային հատվածներին։ Կզակի շրջանում կրեմը շատ քիչ ու բարակ շերտով է պետք քսել։

Կնճռոտ մաշկի դեպքում խոնավ պարանոցին պետք է աղի լուծույթ օգտագործել, իսկ ծերացող մաշկի համար անհարժեշտ է եգիպտացորենով, նուշով եւ ձիթապտղի յուղով պատրաստված թրջոցներ դնել։

Պարանոցին երիտասարդ տեսք տալու համար անհարժեշտ է պարանոցի վարժություններ անել։ Ըստ մասնագետների՝ մարզանքները թույլ չեն տալիս, որ «երկրորդ» կզակ ձեւավորվի։

 

 

Աղբյուրը՝ inmoment.ru

 



© NEWS.am STYLE