Շարֆերն իրենց գաղտնիքն ունեն (ֆոտո)

20:19   18 դեկտեմբերի, 2012

Նորաձեւության աշխարում, հատկապես տղամարդկանց, վերջին ժամանակներս սկզբունքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Ճոխությանն ու շքեղությանը փոխարինում է հարմարավետ անհատական ոճը։ РБК -ն պնդում է, որ ճիշտ իմիջը նախեւառաջ ճիշտ ընտրված աքսեսուարն է ձեւավորում, օրինակ՝ շարֆը։

Շարֆը պետք է կրել անկաշկանդ ու առանց ջանքի. պարզապես փաթաթել վզին ու կապել ծայրերը։ Հայելի էլ պետք չէ։

Փարիզյան հանգույց

Շարֆը երկարությամբ ծալում ենք, փաթաթում վզի շուրջ, իսկ ազատ ծայրերն անցկացնում ենք օղակի մեջ ու մի փոքր ձգում։ Այս հանգույցը շատ կսազի, օրինակ, կաշվե ժակետի հետ։ Եթե մրսում եք, կարող եք ծայրերը ներս գցել ու լավ բարձրացնել ժակետի շղթան։

Մեկ հանգույց

Սա հանգույցի ամենապարզ ձեւն է։ Բայց շարֆը հաստ պետք է չլինի։ Այն գցել այնպես, որ մի ծայրը մյուսից երկար լինի։ Երկար ծայրը փաթաթել վզի շուրջ եւ ուղղել՝ ծածկելով կուրծքը։

Կրկնակի հանգույց

Շարֆն գցել այնպես, որ մի ծայրը մյուսից շատ երկար լինի։ Երկար ծայրը երկու անգամ փաթաթել վզի շուրջ՝ առանց ձգելու։ Այս հանգույցին շատ կսազի կանգնած օձիքով հագուստը։

Որպեսզի շարֆը համահունչ լինի ցանկացած հագուստի հետ, այն պետք է գունավոր լինի։

Երեկոյան հագուստին հարմար կլինի թեթեւ փայլով շարֆը, որը պետք է հանգույցով կապել։

Իսկ լայն շարֆի մի ծայրն ավելի լավ է ուսից այն կողմ գցել։

Դասական շարֆը վերարկուի տակ պետք է կարճ լինի ու բարակ, իսկ երկարը մեջտեղից ծալեք ու վզի շուրջ հանգույց արեք։

Ի դեպ, բժշկությունն արձանագրում է, որ ծոծրակի հատվածից կորում է ջերմության 70%-ը։ Այնպես որ՝ կեցցեն շարֆերը։

Լուսանկարները՝ katyaburg.ruկայքից



© NEWS.am STYLE