Ջորջ Քլունին System of a Down-ի հետ Հայաստան չի գա

15:02   18 դեկտեմբերի, 2014

Ինչպես արդեն հայտնել ենք՝ System of a Down խմբի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ աշխարհահռչակ այս խումբը մեկնարկում է իր Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խումբը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում։

Երեկ System of a Down-ի անդամ Սերժ Թանկյանի միկրոբլոգում հայտնվել էր հետեւյալ գրառումը.

«Լուրեր են պտտվում, որ Ջորջ Քլունին մեզ հետ Հայաստան է գալու. ճիշտ է»։

Պարզվել է, որ դերասանի մասնակցության մասին լուրերը չափազանցված էին։

Սերժ Թանկյանը Asbarez –ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր միկրոբլոգում հայտնված այդ գրառումը կատակ էր։



© NEWS.am STYLE