LuminoGlow-ն թողարկել է Aurora մթության մեջ փայլող ներքնազգեստների նոր շարքը

16:13   22 դեկտեմբերի, 2014

Luminoglow ապրանքանիշը թողարկել է իր Aurora ներքնազգեստի նոր շարքը, որոնք փայլում են գիշերային խավարի մեջ։

LuminoGlow ապրանքանիշը իր գործունեությունը ծավալում է 2009թ-ին։

Ներքնազգեստները կարված են ժանյակներով, մետաքսե կտորներով եւ նուրբ մանրաթելերով։

Ստացվում է, որ ցերեկային ժամերին այս ներքնազգեստները ոչնչով չեն տարբերվում սովորական ներքնազգեստներից, բայց գիշերը դրանց փայլող նախշերը շատ ավելի գայթակղիչ ու խորհրդավոր տեսք են հաղորդում կնոջ մարմնին։

 Այս հավաքածուի գինը մեկնարկում է 115 ֆույնտ ստեռլինգից։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE