Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը՝ Balmain-ի գովազդային արշավում

12:05   23 դեկտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը նկարահանվել են Balmain-ի գովազդային արշավում։ Համացանցում արդեն հայտնվել են ֆոտոշարքի առաջին լուսանկարները։

Just Jared-ը հայտնել է, որ զույգը դարձել է այս ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի դեմքը։

«Քիմն ու Քանիեն եւ կուռքեր են, եւ իմ ընկերներն են։ Ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը։ Նրանք միասին սիրո եւ գեղեցկության մարմնացում են։ Քիմն ու Քանիեն ներկայացնում են ժամանակից մշակույթը։ Այս ֆոտոշարքը մի փոքր ավելին է, քան պարզապես հագուստի նոր հավաքածուի գովազդային արշավը։ Սա սիրո եւ ընկերության տոն է»,-հայտնել է ապրանքանիշի արտ-տնօրեն Օլիվիե Ռուսթենը։

Ի դեպ, այս սեթի հեղինակը Մարիո Սորետին է։ 



© NEWS.am STYLE