Քամերոն Դիասը պաշտոնապես նշանադրվել է Good Charlotte ռոք-խմբի մենակատարի հետ

13:42   23 դեկտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քամերոն Դիասը պաշտոնապես նշանադրվել է Good Charlotte ռոք-խմբի մենակատար Բենջի Մեդենի հետ։

People,-ը տեղեկացրել է, որ 42-ամյա դերասանուհին դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը, սակայն պարբերականը կապ է հաստատել Բենջիի ընկերոջ հետ, ով խոստովանել է, որ նրանք նշանադրվել են մի քանի օր առաջ։

«Բենջիի բոլոր ընկերները գիտեն այդ մասին եւ շատ ուրախ են նրա համար»,-ասել է ամսագրի աղբյուրը։ «Դիասի մայրիկը Մեդենի երկրպագուն է, եւ նա արդեն տվել է իր համաձայնությունը»,-ավելացրել է նա։

Դիասի եւ Մեդենի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տարածված լուրերը։



© NEWS.am STYLE