Սուպերմոդել Բար Ռաֆայելին՝ Marie Claire ամսագրի շապիկին

14:09   24 դեկտեմբերի, 2014

Իսրայելուհի թոփ-մոդել Բար Ռաֆայելին նկարահանվել է իսպանական Marie Claire ամսագրի շապիկին։

Սուպերմոդելը ներկայացրել է ներքնազգեստի նրբաճաշակ նմուշներ, որոնք համադրել է DSquared2 եւ Intimissimi  ապրանքանիշերի ջինսե շորտերի եւ պիջակների հետ։

Նշենք, որ մոդելն իրականում շատ ժամանակ է տրամադրում իր զգեստապահարանի համալրման եւ շոփինգի համար։

Իսկ այն հարցին, թե ինչ հանցագործություն նա կկատարեր, եթե հնարավորություն ունենար, Ռաֆայելին պատասխանել է.

«Ես հավանաբար կներխուժեի Barney's խանութ եւ կվերցնեի ամեն ինչ՝ պայուսակներ եւ կոշիկներ»,- պատասխանել է մոդելը։

 

 

Աղբյուրը՝ fashiongonerogue.com



© NEWS.am STYLE