Ամանորյա հավաքածու Bebe-ից (ֆոտո)

17:11   20 դեկտեմբերի, 2012

Ամերիկյան ամենհայտնի բրենդներից մեկը՝ Bebe-ն ներկայացրել է հատուկ դեպքերի համար հագուստի աչքի ընկնող մի հավաքածու։ Եվ հենց Ամանորի համար։ Գլխավոր թեման ռոք-ն-ռոլն է ու այդ ոճի համար պարտադիր կաշվի ու գամերի համադրումը։ Սեւը, սպիտակն ու կոբալտի գույնը դարձել են հավաքածուի հիմնական գույներն ու զգեստներին, կիսաշրջազգեստներին ու տաբատներին անհավանական յուրատեսակ տեսք են տալիս։

Ձեւավորողների խոսքով, նոր հավաքածուի գամերով պատված քիփ զգեստներն ինքնավստահ աղջիկների սրտով կլինեն, իսկ երկրաչափական տպագությունն ու գույների աստիճանական անցումը դուր կգա նրան, ով ցանկանում է անսովոր ու մի քիչ էլ էքտրավագանտ տեսք ունենալ։ Իսկ շղթայի տեսքով կարճ վզնոցներն ու բարձրակրունկ կոշիկ-նավակները ցանկացած կերպարի ավարտական շեշտադրումները կլինեն։

Фото с сайта Լուսանկարը՝ Fashiontime.ru կայքից



© NEWS.am STYLE