11:01 25 դեկտեմբերի, 2014Երեկ գիշեր Արեւմուտքում քրիստոնյաները դիմավորել են Սուրբ Ծնունդը, որը տարվա ամենակարեւոր ու նշանակալից տոներից մեկն է նրանց համար։ Հոլիվուդյան մի շարք աստղեր իրենց միկրոբլոգերում տեղադրել են սուրբծննդյան լուսանկարներ. առաջարկում ենք դիտել դրանք։
Այսպիսով, սկսենք Քիմ Քարդաշյանից, ով իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել իր քույրիկների՝ Քլոեի եւ Քորթնիի հետ։

Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, լուսանկարվել է մեծ քանակությամբ օղու շշերի ֆոնի վրա։

Երեկ երեկոյան Քարդաշյանների ընտանիքում կազմակերպված է եղել սուրբծննդյան ավանդական երեկո. հավանաբար լուսանկարները շուտով կհայտնվեն համացանցում։

Հյուրերին դիմավորել է ահա այս շքեղ տոնածառը։
Բեյոնսեն, ով երկրորդ ամենաշատ վարձատրվող արտիստն է ըստ Forbes-ի, ամուսնու՝ Ջեյ Զիի հետ մեկնել է Իսլանդիա։

Ռոմանտիկ շրջագայությունն ուղեկցվել է բնական տաք վաննաներով։

Գեղեցկուհի Ադրիանա Լիման հագել է Սանտա Կլաուսի գլխարկը։

Բրազիլուհին նաեւ ցուցադրել է նաեւ իր երկու երեխաներին՝ Վալենտինային եւ Սիենին, լուսանկարելով նրանց տոնածառի ֆոնի վրա։

Victoria's Secret մյուս հրեշտակը՝ Ալեսանդրա Ամբրոսիոն, լուսանկարվել է Սանտա Կլաուսների բանակի հետ։

Չենինգ Տատումն ու Ջենա Դյուենը այդ օրը ինչ-որ տեղ էին գնում։

Ալանիս Մորիսեթը՝ ընտանիքի գրկում։

Նիկոլ Շերզինգերը ներկայացել է կատվի կերպարով (վերջերս նրա մոտ հայտնաբերված «աստղային հիվանդություն»), ինչպես նաեւ լուսանկարվել իր զարմիկների հետ։


Բրիթնի Սփիրսը լուսանկարել է իր որդիներին։

Իսկ Լեդի Գագան դեռեւս երեք օր առաջ էր շնորհավորել բոլորին՝ տեղադրելով մի նոր լուսանկարը Մըրայա Քերիի հետ՝ լուսանկարված վերջինիս համերգի ժամանակ։ Ներկայացնում ենք, թե ինչպես է նա շնորհավորել բոլորին. (առանց թարգմանության)։

«Hey ladies, Merry Fucking Christmas. Love, Mariah and Gaga».
Համոզված ենք, որ Գագան այսօր դեռ կհիշեցնի իր մասին։

Ռիհանան ցուցադրել է իր յուրօրինակ տոնածառն ու ոչ պակաս օրիգինալ նվերը։
