H&M –ի ամանորյա կապսուլային հավաքածուն (ֆոտո)

18:42   20 դեկտեմբերի, 2012

Հայտնի շվեդական H&M բրենդը որոշել է ամանորյա նվերների ու տոնական հանդերձանքի յուրօրինակ գաղափարներ առաջարկել, դրանք իրականացնելով իր նոր կապսուլային հավաքածուի մեջ։

Կանանց համար հավաքածուի մեջ տեղ են գտել տոնի համար անհրաժեշտ ամեն ինչ. երեկոյան զգեստներ, կոշիկներ, նորաձեւ քլաթչեր ու զարդեր։ 2012-2013 ամանորյա գիշերվա համար մարկայի ձեւավորողները կանանց համար նախապատրաստել են միշտ տոնական՝ դասական սեւ գույնի զգեստներ։

Լուքբուքում ներկայացված են բազմաթիվ մոդելներ այս սեզոնի համար արդիական ժանյակով, ինչպես նաեւ արծաթե թելերով ասեղնավործած ավելի բաց ոճի երեկոյան կարճ զգեստներ։
Տղամարդկանց համար H&M –ը ներկայացնում է նորաձեւ մկնագույն կոստյումներ, բաց գույնի V –աձեւ վզով սվիտրեր, մուգ դասական տաբատներ ու թիթեռ-օձիքով վերնաշապիկներ։

Լուսանկարները՝ FashoinTime կայքից



© NEWS.am STYLE