Քեյթ Մոսը նկարահանվել է Stuart Weitzman կոշիկի բրենդի համար (ֆոտո, տեսանյութ)

23:18   19 դեկտեմբերի, 2012

Հանրահայտ սուպերմոդել Քեյթ Մոսը դարձել է Stuart Weitzman կոշիկի բրենդի գարուն-ամառաին գովազդային արշավի դեմքը։ Մոդելի լուսանկարիչն է անկրկնելի Մարիո Թեսթինոն։
Քեյթը եղել է պարզ սեւ մայկայով եւ տղամարդու սպիտակ վերնաշապիկով, ինչն, ըստ երեույթին, այն մտքով է արվել, որ երկրպագուները նայեն կոշիկին, այլ ոչ՝ մոդելին։ \

«Երջանիկ եմ, որ նոր սեզոնում բրնդի դեմքն եմ։ Իսկ Stuart Weitzman նկարահանման հրապարակում անցկացրած ժամանակը պարզապես հրաշալի էր։ Մարիո Թեսթինոյի հետ աշխատելը միշտ էլ շատ ուրախ է, եւ նոր նկարահանումը բացառություն չէր», - պատմել է Քեյթ Մոսը The Telegraph հրատարակությանը։

Հիշեցնենք, որ մարկայի գովազդային դեմքը նախկինում մոդելային բիզնեսի ռուս աստղ Նատալյա Վոդյանովան էր։



© NEWS.am STYLE