Քիմ Քարդաշյանը հայտնվել է փարթամ կուրծք ունեցողների տասնյակում (ֆոտո)

00:29   20 դեկտեմբերի, 2012

Հայտնի ամերիկյան In Touch ամսագիրը կազմել է շոու բիզնեսի այն աստղերի ցուցակը, ովքեր հանդիսատեսին ու երկրպագուին գրավում են փարթամ կրծքով։ Առաջին տեղը գրավել է երգչուհի, դերասանուհի եւ հագուստի սեփական կայսրության տեր Ջեսիկա Սիմփսոնը։

Երկրորդ տողում է հայտնվել սուպերմոդել Թայրա Բենքսը, իսկ երրորդում՝ եւս մեկ շիկահեր՝ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ով հաճախ է դառնում նման հարցումների առաջատար։ 

Չորրորդ տեղը արժանիորեն գրավել է դերասանուհի եւ մոդել Կարմեն Էլեկտրան, ով ճանաչվել է «Մալիբուի փրկիչները» սերիալում դերից հետո։ 

Հինգրերորդ տողում տեղավորվել է հայտնի տխրահռչակ դերասանուհի, կարգազանց Լինդսի Լոհանը։

Վեցերորդ տեղը գրավել է եւս մեկ դերասանուհի Քեթրին Հեյգլը, ով հայտնի է «Գրեյի անատոմիան» սերիալից։ 

Յոթերորդ տեղը զբաղեցրել է իր հայկական արմատներով ու կազմվածքով հայտնի բարձրաշխարհիկ Քիմ Քարդաշյանը։

Ութերորդ դիրքը բաժին է ընկել Ջենիֆեր Էնիսթոնին, ով այս պահին հրաժարվել է կինոկարիերայից եւ որոշել է նվիրվել ընտանիքին։ 

Գեղեցկուհիների ռեյտինգում իներորդ տեղը ստացել է մեքսիկացի դրասանուհի Սալմա Հայեքը։

Հոլիվուդի փարթամ կրծքերի տասնյակը եզրափակում է երգչուհի Բեյոնսեն, ով անցյալ տարի երջանիկ մայր էր դարձել։

 



© NEWS.am STYLE