Միլիարդատեր Աբրամովիչն ու Լեոնարդո դի Կապրիոյի հետ «ման եկող» իր ընկերուհին՝ Կարիբյան ծովում

12:32   26 դեկտեմբերի, 2014

Անցյալ շաբաթ պապարացիները «Չելսի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ընկերուհուն՝ Դաշա Ժուկովային, «բռնացրել էին» 40-ամյա Լեոնարդո դի Կապրիոյի հետ։ Հոլիվուդյան աստղին եւ Դաշային տեսել էին այն պահին, երբ նրանք միասին դուրս էին եկել Նյու Յորքի հյուրանոցներից մեկից։

Իսկ այսօր Super տեղեկացրել, որ միլիարդատերն ու Դաշան շատ երջանիկ են միասին։ Այժմ նրանք հանգստանում են Սեն Բարթ կղզում։

Ռոման Աբրամովիչն ու Դաշա Ժուկովան՝ Eclipse 4 զբոսանավում։

Նրանց հետ հանգստանում է նաեւ Աբրամովիչի՝ վելշ-քորգի թագավորական ցեղատեսակի շունը։



© NEWS.am STYLE