Քիմ Քարդաշյանի մայրը առանձին բնակարան է վարձել «բարձր ու բուռն սեքսի համար»

11:31   26 դեկտեմբերի, 2014

Նոյեմբերի սկզբին Քիմ Քարդաշյանի 58-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, ամուսնալուծությունից հետո սկսեց կարգավորել իր անձնական կյանքը։ Հայտնի գործարար կինը սիրավեպ սկսեց 41-ամյա Քորի Գեմբելի հետ։

Զույգը Սուրբ Ծնունդը միասին են նշել՝ հյուրընկալվելով Քիմ Քարդաշյանի տանը։ Գեմբելն իր սիրելիի համար Louis Vuitton եւ Cartier ապրանքանիշերի նվերներ էր գնել։

Daily Mail –ը նշել է, որ վերջին շրջանում Քիմի մայրիկն անընդհատ նոր ներքնազգեստներ է գնում եւ անգամ մի առանձին բնակարան է վարձել Նյու Յորքում, ինչպես աղբյուրն է գրել՝ «բարձր ու բուռն սեքսի համար»։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE