Գաֆէսճեանում կայացավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի տոնական համերգը (ֆոտո)

13:45   27 դեկտեմբերի, 2014

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դեկտեմբերի 26-ին կայացավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի տոնական համերգը: 2014թ. ամփոփիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հրավիրյալ երաժիշտներ՝ Արթուր Իսպիրյանը, Վահագն Հայրապետյանը, Մարինա Հակոբյանը եւ այլոք: Երաժիշտները նորովի կատարեցին մի շարք համաշխարհային ջազային հիթեր:

Ջազի սիրահարները մեծ տպավորությամբ հեռացան դահլիճից: NEWS.am STYLE-ը ներկայացնում է համերգի ֆոտոշարքը:



© NEWS.am STYLE