Ալիշա Քիսը որդի է ունեցել

10:25   29 դեկտեմբերի, 2014

33-ամյա Ալիշա Քիսը որդի է ունեցել։ Այս մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ում՝ տեղադրելով մի յուրօրինակ լուսանկար։

Երջանիկ զույգը նորածին երեխային անվանակոչել է Գենեսիզ Ալի Դին (Genesis Ali Dean)։

Ի դեպ, Ալիշա Քիսն ու ռեփեր Swizz Beatz-ը, ովքեր ամուսնացել են 2010թ-ին, իրենց առաջին որդու համար նույնպես շատ հետաքրքիր անուն են ընտրել՝ Եգիպտոս։



© NEWS.am STYLE