Forbes. 30-ից ցածր ամենահաջողակ աստղերի ցուցակը

14:46   20 դեկտեմբերի, 2012

Հանրահայտ Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենահաջողակ հանրահայտ մարդկանց ցուցակը, ում 30-ը դեռ չի բոլորել։

«Ոսկին» բաժին է ընկել 24-ամյա բրիտանացի երգչուհի Ադելին, ով իր «21» ալբոմի համար այս տարի ստացավ Գրեմիի 6 արձանիկ։ Աշխահում վաճառվել է սկավառակի 22 մլն օրինակ եւ, 2011 թվականի փետրվարին առաջին անգամ հնչելուց հետո, այն չի լքել համաշխարհային հիթ-շքերթները։

Երկրորդ հորիզոնականում է տեղավորվել 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով 2012 թվականի իր համաշքարհային շրջագայության ընթացքում վաստակել է 30 մլն դոլար։

Ցուցակում տեղ են գտել նաեւ 25-ամյա ռեպեր Վիզ Հալիֆը, 27-ամյա երգիչ Բրունո Մարսը, 26-ամյա դերասանուհիներ ու դիզայներներ Էշլի եւ Քեյթ Օլսենները։ Հաղթողների ամբողջական ցուցակը Forbes-ը կհրապարակի հունվարի 21-ին։



© NEWS.am STYLE