«Տանը՝ միայնակ» ֆիլմի աստղը կյանքին վերջ տալու փորձ է արել

11:48   20 դեկտեմբերի, 2012

Ամերիկացի դերասան, «Տանը՝ միայնակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Քալքինը թմրադեղերի միջոցով ինքնասպանության փորձ է արել, գրում է The Showbiz Spy-ը ՝ հղում կատարելով National Enquirer –ին։
Ճանաչված դառնալով «Տանը՝ միայնակ» ֆիլմից հետո՝ դերասանը սկսեց թմրադեղեր օգտագործել, ինչի պատճառով նրանից հեռացավ իր սիրելին՝ հոդիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը։ Աղբյուրի փոխանցմամբ, կյանքի հետ հաշիվները մաքրելու համար դերասանը հատուկ ընտրել է թմրանյութի մեծ չափաբաժին։

«Մաքոլեյը նաեւ հաբեր էր օգտագործում, եւ եթե կանգ չառներ, սիրտը չէր դիմանա։ Բանն այն է, որ նրա կյանքը փակուղի է մտել, կարիերան՝ արտաքնոցում է, եւ նա չի կարողանում մոռանալ Միլա Կունիսին, ով իրեն լքել է թմրադեղերի օգտագործման պատճառով», - հաղորդել է Կալկինի մոտ ընկերը։

Հիշեցնենք, որ 8 տարվա համատեղ կյանքից հետո Քալքինն անցյալ տարի բաժանվել էր Միլա Կունիսից։



© NEWS.am STYLE