Ինչպես ազատվել խումարից

20:12   21 հունվարի, 2015

Յուրաքանչյուրը, ով մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործում, շատ լավ գիտի, որ հաջորդ օրը խումարն անխուսափելի է՝ գլխացավ, սրտխառնոց, բերանի տհաճ հոտ, ուժերի եւ էներգիայի կորուստ, տխուր տրամադրություն եւ այլն։ Շատ հաճախ նաեւ լինում են սրտի աշխատանքի եւ ռիթմի խանգարում: Իսկ ի՞նչ կարելի է անել այս դեպքում։

Այսպիսով, դիետոլոգները խորհուրդ են տալիս խմել թթու վարունգի աղաջուրը. շատ պարզ եւ հին, անգամ կարելի է ասել ավանդական մեթոդ։ Իսկ եթե ձեռքի տակ չունենք այս միջոցը, ապա կարելի է վերցնել սամիթի ճյուղերը, եփել եռացրած ջրի մեջ եւ խմել ստացված լուծույթը։ Կարելի է նաեւ սամիթի սերմ օգտագործել եւ ստացված թուրմը խմել սառը վիճակում։

Խումարը կարելի է նաեւ բուժել հավի մսով պատրաստված ապուրով։ Պարզապես անհրաժեշտ է արգանակի մեջ մի քիչ կտրատած կանաչի լցնել եւ վերջ։

Իսկ կանաչ թեյ կամ սուրճ չի թույլատրվում օգտագործել, քանի որ եթե ձեր գլուխը ցավում է, ապա թեյն ու սուրճը ոչ միայն օգուտ չեն տա, այլեւ ընդհակառակը՝ ավելի կվատթարացնեն ձեր վիճակը։ Այս ժամանակ կաթված (ինսուլտ) ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ գլխուղեղի անոթները ճնշվում են։

Խումարից ազատվելու մեկ այլ միջոց էլ ցնցուղ ընդունելը, զբոսնելը եւ քնելն է։ Ընտրեք այն, ինչը ձեզ ավելի դուրեկան կլինի այդ պահին եւ կազդուրվեք։

 

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE