Ջասթին Բիբերն ու Լարա Սթոունը՝ Calvin Klein-ի կրքոտ գովազդում

15:13   7 հունվարի, 2015

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ու մոդել Լարա Սթոունը ներկայացրել են Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուն: Ֆոտոշարքն իրականացրել են լուսանկարիչներ Մերթ Ալասն ու Մարկուս Պիգոտան:

«Calvin Klein-ը ոճի կուռքն է: Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս ապրանքանիշի գովազդային արշավում: Ես այս բրենդի երկրպագուն եմ եւ ինձ շատ դուր են գալիս Calvin Klein-ի ջինսերն ու ներքնազգեստները: Ուստի, սա ասես երազանք լիներ, որն իրականացավ», - նշել է Բիբերն իր պաշտոնական հայտարարության մեջ:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE