Prada –ի գովազդում նկարահանվել են ամենաանվանի դերասանները (ֆոտո)

16:56   20 դեկտեմբերի, 2012

Prada նորաձեւության տունն ամբողջ ուժով սկսել է զբաղվել տղամարդկանց համար գարուն-ամառ -2013 իր հավաքածուի գովազդային արշավով։ Ֆոտոսեսիային մասնակցել են կինոյի աստղեր Հարվի Քեյթելը, Աարոն Թելոր-Ջոնսոնը, Բենիսիո Դել Տորոն եւ Դեյն ԴեՀաանը։
Գովազդային արշավը նկարահանվել է Լոնդոնում, իսկ սեւ-սպիտակ լուսանկարների հեղինակն է Դեւիդ Սիմսը։

Լույսի ու ստվերի գեղարվեստական խաղը զարմանալի ուրվապատկերներ է ստեղծել։ Որոշ լուսանկարներում դերասաններին մթությունը փաստացիորեն կուլ է տվել, իսկ մյուսների վրա նրանք պատկերաված են շլացնող լույսի տակ, հաղորդում է Fashiontime -ն։

«Չորս առաջատար տղամարդ, որից երկուսը կուլտային անձնավորություն են, իսկ մյուս երկուսը՝ նորածին տաղանդ, նոր գովազդային արշավին հաղորդեցին իրենց անհատականությունն ու ոճի զգացումը։ Հավաքածուի անթերիությունը, որն արտահայտված է մաքուր մինիմալիզմի ու մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրության մեջ, ընդգծվում է յուրաքանչյուր դերասանի կարեւոր դիրքով։ Նրանց հարաբերություններն ու ուրախ անհոգությունը՝ համեմված հագուստի անկրկնելի տեսքով, տղամարդու հագուստի մեջ անխոս հեղափոխություն են դարձել», - ասված է Prada –ի տան հաղորդագրության մեջ։

Լուսանկարները՝ Fashiontime կայքից



© NEWS.am STYLE