«Միսս Տիեզերք 2012» է դարձել ամերիկուհի Օլիվիա Կալպոն (ֆոտո)

12:08   20 դեկտեմբերի, 2012

Լաս Վեգասում ընթացած «Միսս Տիեզերք 2012» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել «Միսս ԱՄՆ» տիտղոսակիր Օլիվիա Կալպոն, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse –ին։ Կալպոն այս մրցույթում հաղթած առաջին ամերիկուհին է՝ սկսած1997 թվականից, երբ «Միսս Տիեզերք» տիտղոսը բաժին հասավ Բրուք Լիին։

Ըստ ավանդույթի, հաղթողը թագն ընդունեց անցյալ տարվա «Միսս Տիեզերք», Անգոլայի ներկայացուցիչ Լեյա Լոպեսի ձեռքից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆիլիպինցի գեղեցկուհի Ժանին Տուգոնոնը, իսկ երրորդը՝ Էսեր Քվինտերոն Վենեսուելայից։

Մրցույթին տարբեր երկրներից ընդհանուր առմամբ մասնակցել է 89 աղջիկ։ Հիշեցնենք, որ կանոնների համաձայն, նրանք բոլորն էլ մինչեւ 27 տարեկան են եւ չունեն երեխա։



© NEWS.am STYLE