Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր, առանց վարորդի ավտոմեքենա

20:24   9 հունվարի, 2015

Լաս Վեգասում տեղի է ունենում ավտոմեքենաների CES 2015 ցուցադրությունը: Mercedes-Benz-ը ներկայացրել է իր նոր, ապագայի մոդելը՝ F 015 Luxury in Motion-ը, որը ղեկավարվում է առանց վարորդի: Մեքենան ունակ է «հաղորդակցվել» հետիոտնի հետ վեց LED էկրանների շնորհիվ: Սակայն ցավոք, այն դեռ միայն տեսականորեն է պատրաստ:

Ի դեպ, մյուս ավտոմոբիլային կոնցեռները նույնպես ապագայի մեքենաներ են ներկայացրել, բայց Mercedes-Benz-ի F 015 Luxury in Motion-ը առանձնանում է, քանի որ այն շատ ավելի ոճային է ստացվել: Իհարկե, այս մեքենաները նախատեսված չեն զանգվածային արտադրության համար, բայց ցանկացած ավտոսիրահար հաստատ չի հրաժարվի նման հրաշալի մեքենա ունենալ:

Մեքենայի ներքին դիզայնը նման է գիտաֆանտաստիկ ֆիլմերի տիեզերանավերին: Նստատեղերը կաշեպատ են եւ ստեղծված են այնպես, որ նույնիսկ խստապահանջ ուղեւորները լիարժեք հարմարավետություն զգան մեքենայի մեջ: Իսկ ինչ վերաբերում է մեքենայի արտաքին տեսքին, ապա այն ունի 5.2 մետր երկարություն եւ մեկուկես մետր բարձրություն:



 

Աղբյուրը՝ Buro247, ibtimes.com



© NEWS.am STYLE