Հմայիչ Միրանդա Քերը՝ Harper's Bazaar-ի նոր համարի շապիկին

20:09   10 հունվարի, 2015

Օռլանդո Բլումի նախկին կինը՝ սուպերմոդել Միրանդա Քերը, դարձել է Harper's Bazaar-ի նոր համարի դեմքը: 31-ամյա գեղեցկուհին ներկայացրել է Chanel, Balmain, Versace, Proenza Shouler, Givenchy ապրանքանիշերի վերջին հավաքածուները: Ֆոտոշարքն իրականացրել է Թերի Ռիչարդսոնը:

Քերը հայտնել է, որ այս պահին նա չի ցանկանում նոր հարաբերություններ սկսել.

«Ես համաձայնում եմ գնալ հանդիպման, բայց չեմ պատրաստվում հարաբերություններ սկսել: Այժմ իմ ամբողջ ժամանակն անցկացնում եմ երեխայիս հետ: Ֆլինը շատ լավ երեխա է, եւ ես հպարտանաում եմ նրանով»:



© NEWS.am STYLE