Նախաճաշ՝ Միրանդա Քերից, Դաունտցեն Կրեզից եւ այլ մոդելներից

19:14   17 հունվարի, 2015

Նախաճաշը , ինչպես գիտեք, սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչն է, եւ որոշ դիետաներ թույլ են տալիս կանանց մինչեւ կեսօր ուտել ամեն ինչ եւ պահպանել կազմվածքի գեղեցկությունը։

Նախաճաշին պետք է տարբեր շիլաներ, յոգուրտ, կաթնաշոռ թարմ հյութեր, միրգ եւ բանջարեղեն օգտագործել, քանի որ այս ամենը կարող է եւ հագեցնել ձեզ, եւ մտավոր ու ֆիզիկական ակտիվություն ապահովել։

Նախաճաշ՝ Դաուտցեն Կրեզից. սուպերմոդել Դաուտցեն Կրեզը նախաճաշին նախընտրում է ուտել հատապտուղներ, կտավատի սերմեր, կոկոս եւ կակոի-հատիկներ։

Նախաճաշ՝ Ալեսանդրա Ամբրոսիոյից. վերջինս նախաճաշին օգտգործում է ձու եւ բեկոն, ինչպես նաեւ սուրճ եւ համեղ կեքսեր։

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին իր օրը սկսում է բացառապես կանաչ բանջարեղենից պատրաստված թարմ հյութերով։

Միրանդա Քերն ամեն առավոտ կիտրոնի հյութով կամ խնձորի քացախով եւ մեղրով տաք ջուր է խմում։ Նախաճաշին նա նաեւ նախընտրում է պատրաստել արքայախնձորով, իմբիրով, բալով, ելակով, ծիրանով, ազնվամորիով, խնձորով կամ տանձով աղցան։

 

 

 

Աղբյուրը՝ depo.ua



© NEWS.am STYLE