41-ամյա Հայդի Կլումը՝ INC-ի հոբելյանական գովազդում

13:15   11 հունվարի, 2015

41-ամյա Հայդի Կլումը նկարահանվել է INC հոբելյանական գովազդում: Ի դեպ, սուպերմոդելն արդեն 15 տարի է համագործակցում է այս ապրանքանիշի հետ:

Այս տարի INC International Concepts-ը նշում է իր 30-ամյա հոբելյանը, եւ հենց այդ առթիվ Macy's խանութը նկարահանել է այս հատուկ գովազդը, որի գլխավոր դերում հանդես են եկել Հայդի Կլումն ու Գաբրիել Օբրին: Ի դեպ, վերջինս  Հոլի Բերիի նախկին սիրեկանն է եւ նրա դստեր հայրը:

«30 տարին լուրջ ժամկետ է: Ցանկացած ընկերության համար սա շատ երկար ժամանակահատված է, ուստի ես շատ ուրախ եմ, որ կրկին ինձ են հրավիրել դրա հոբելյանական գովազդում նկարահանվելու համար: Այս բրենդի հագուստները շատ յուրօրինակ եւ մի փոքր էլ սեքսուալ են», - նշել է Կլումը:

 

Աղբյուրը՝ Fashion Gone Rogue


 



© NEWS.am STYLE