Maison Martin Margiela- ն ու Alexis Mabille –ն անցել են բարձրաշխարհիկ նորաձեության շարքերը

15:11   20 դեկտեմբերի, 2012

Commission de Classement Couture Création Նորաձեւության փարիզյան հատուկ հանձնաժողովը Maison Martin Margiela եւ Alexis Mabille հայտնի բրենդներին շնորհել է «օտկուտյուղ» կարգավիճակ։ Այժմ երկու մարկաներն էլ բարձրաշխարհիկ նորաձեւության ներկայացուցիչ են։

Ըստ Fashiontime -ի, «օտկուտյուղ» կարգավիճակը որոշվում է մի քանի չափանիշով. ներկայացված հագուստով, արհեստանոցի չափերով, պատվերով արված ու ձեռագործ արտադրանքի չափորոշիչներով, եւ այն բանով, թե թողարկում է արդյո՞ք ըներությունը տարեկան երկու պարտադիր հավաքածու, թե՞ ոչ։

Այս չափանիշների համաձայն, Alexis Mabille –ն «օտկուտյուղ» հավաքածու է թողարկում 2008 թվականից, իսկ Maison Martin Margiela - ն միայն այս տարվա հուլիսին է ներկայացրել իր դեբյուտային գիծը։



© NEWS.am STYLE