Պատրիկ Շվարցենեգերը հանուն Մայլի Սայրուսի հրաժարվել է 49 միլիոն դոլար ժառանգությունից

16:43   12 հունվարի, 2015

Գաղտնիք չէ, որ Առնոլդ Շվարցենեգերի որդին հանդիպում է հայտնի երգչուհի Մայլի Սայրուսի հետ, սակայն սա այնքան էլ դուր չի գալիս Պատրիկի մայրիկին՝ Մարիա Շրայվերին։ HNGN.com-ը հայտնել է, որ Պատրիկ Շվարցենեգերը հանուն Մայլի Սայրուսի հրաժարվել է 49 միլիոն դոլար ժառանգությունից։

Պարզվում է, որ Մարիա Շրայվերն ու Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել են, որ իրենց որդուն կզրկեն ժառանգությունից, եթե նա շարունակի հանդիպել Սայրուսի հետ։ Իսկ Պատրիկը ծնողներին տեղեկացրել է, որ երբեք չի լքի Մայլիին։



© NEWS.am STYLE