US Weekly. Լեոնարդո դի Կապրիոն հանդիպում է Ռիհանայի հետ

13:36   13 հունվարի, 2015

Շաբաթ օրը Լեոնարդո դի Կապրիոյին եւ Ռիհանային միասին տեսել են Playboy ամսագրի կազմակերպած ընթրիքին, հայտնել է  US Weekly-ին։

Ականատեսներից մեկի փոխանցմամբ, 26-ամյա երգչուհին եւ 40-ամյա դերասանը միասին են ժամանակ անցկացրել. սակայն համացանցում լուսանկարներ դեռ չկան։

Բացի այդ, լուրեր են պտտվում, որ հայտնի աստղերը տոների ընթացքում նույնպես միասին են եղել եւ իրենց ընդհանուր ընկերների հետ հանգստացել Սեն-Բերտելեմիում։



© NEWS.am STYLE