Կուրտ Կոբեյնի մասին պատմող նոր ֆիլմում կհնչեն նրա անհայտ երգերը

18:15   13 հունվարի, 2015

HBO հեռուստաընկերությունը շուտով հեռարձակելու է Nirvana ռոք-խմբի մենակատար Կուրտ Կոբեյնի մասին պատմող վավերագրական ֆիլմը։

The Guardian-ը, մեջբերելով հեռուստաընկերության պաշտոնական մամլո-հաղորդագրությանը, հայտնել է, որ ֆիլմում հնչելու են նրա՝ դեռեւս անհայտ երգերը։

Ըստ հայտարարության՝  «Montage of Heck» ֆիլմի ստեղծողներին թույլ են տվել  ուսումնասիրել եւ ֆիլմում օգտագործել Կոբեյնի արխիվները։ Հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել այնպիսի տեսանյութեր, ձայնագրություններ, նկարներ, ամսագրեր, որոնք նախկինում անհասանելի են եղել նրանց համար։

Ֆիլմի ռեժիսորն է Բրեթ Մորգենը։ Ի դեպ, պրոդյուսերական աշխատանքներով զբաղվելու է երաժշտի դուստրը։

Նշենք, որ Կուրտ Կոբեյնը մահացել է 1994թ-ին։ 



© NEWS.am STYLE