ԱՄՆ-ում նոր ֆիլմ կնկարահանվի 2Pac-ի մասին

15:38   15 հունվարի, 2015

Հայտնի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջոն Սինգլթոնը նոր կենսագրական ֆիլմ է նկարահանելու բոլոր ժամանակների ռեփեր 2Pac-ի մասին։ Նկարահանման աշխատանքները մեկնարկելու են սույն թվականի հունիսին։

Ջոն Սինգլթոնը համարվում է ամենաերիտասարդ ռեժիսորը, ում ֆիլմը («Boyz N The Hood» 1991թ) առաջադրվել է «Օսկարի»։ Նա դեռ չի մտածել նոր կինոնկարի անվանումը, սակայն հայտնի է, որ ֆիլմը պատմելու է ռեփերի առաջին քայլերի մասին։ Ֆիլմի պրոդյուսերն է Ռենդել Էմեթը, ով նաեւ հանդես կգա ռեփերի մայրիկի՝ Աֆենի Շակուրի դերում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail




© NEWS.am STYLE