Նորաձեւ բիժուտերիա Inga Kazumyan -ից (ֆոտո)

19:06   21 դեկտեմբերի, 2012

Զարդերի՝ հայկական արմատներով դիզայներ Ինգա Կազումյանն ապրում ու աշխատում է Միլանում։ Նրա ամեն մի զարդը բնական նյութից է ու ձեռքի աշխատանք։ Հատուկ ուշադրություն է դարձվում մանրուքներին, նյութի ու գույնի համադրությանը։

Այս զարդերը ստեղծելիս օգտագործվում են բամբակյա ու բամբուկի թելեր, մետաքս։ Տարբեր նյութերից պատրաստված վզնոցների շարքում կան արծաթազօծ եւ ոսկեզօծ տարբերակներ։ Քարերը, հիմնականում բնական են, կիսաթանկարժեք՝ Հնդկաստանից, Շրի-Լանկայից, Բոթսվանայից, Բրազիլիայից, Աֆրիկայից։ Զարդերի մեջ օգտագործվում են նաեւ բյուրեղներ։

Ինգան ստեղծում է ժամանակակից, նորաձեւ բիժուտերիա, որը հեշտությամբ համակցվում է ինչպես ամենօրյա, այնպես էլ հատուկ դեպքերի համար նախատեսված հագուստի  հետ՝ ստեղծելով անկրկնելի կերպար։ Ճիշտ ընտրված զարդը ցանկացած կնոջ հանդերձանքին ավարտուն ու անկրկնելի տեսք է տալիս։ Հենց այս սկզբունքով էլ դիզայներն առաջնորդվում է վզնոցները ստեղծելիս։ Դրանք կարող է կրել ցանկացած տարիքի ու մասնագիտության կին։

Կարեւորը ճիշտ զարդ ընտրելն է։ Այդ պատճառով էլ Ինգա Կազումյանի զարդերը պատրաստվում են մեկ օրինակից։



© NEWS.am STYLE