Մովսես Երեմյանը, Մանանա Գեւորգյանը, Արմեն Դալլաքյանը եւ այլք՝ «Պապարացի» ֆիլմի պրեմիերային (ֆոտո)

12:21   16 հունվարի, 2015

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ՝ հունվարի 15-ին, կայացավ «Պապարացի» ֆիլմի պրեմիերան: Երիտասարդական դրամայի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Նադի Իսպիրյանն է:

«Սա իմ առաջին պրոֆեսիոնալ ֆիլմն է։ Այն լուսանկարչուհու՝ Արաքսյայի  մասին է։ Ֆիլմի սկզբում Արաքսյան շատ միամիտ, երազկոտ աղջիկ է լինում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ իր սիրելի տղամարդը՝ Տարոնը, տարածում է իրենց անձնական էրոտիկ լուսանկարները եւ խայտառակում Արաքսյային»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր Նադին:

Ֆիլմում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ՝ Աշոտ Հակոբյանը, Աննա Մանուչարյանը, Արմեն Դալլաքյանը, Հայկ Հովհաննիսյանը, Քրիստինա Կարապետյանը, Էդգար Սարգսյանը, Մանանա Գեւորգյանը, Գայանե Կաթունյանը, Աննա Գեւորգյանը եւ այլք։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE