Գլյուկոզայի նոր, ինտիմ լուսանկարները

16:04   16 հունվարի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Գլյուկոզան ամանորյա տոներից հետո մեկնել է Բալի կղզի, նոր լուսանկարներ տեղադրել միկրոբլոգում եւ պատմել իր տպավորությունների մասին։ Գլյուկոզան նշել է, որ Բալի կղզին նրա ամենասիրված հանգստավայրն է, եւ դա Երկիր մոլորակի ամենահիանալի վայրն է իր համար։

«Ինչ հաճելի է արթնանալ եւ չիմանալ այսօրվա ամսաթիվը, հանգիստ պառկել անկողնում՝ առանց անհանգստանալու, որ դու ինչ-որ բան մոռացել ես։ Պարզապես բացես աչքերդ եւ լսես թռչունների դայլայլը»,- գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE