«Վամպիրի Օրագրերը» սերիալի հերոսի նմանակը՝ իր հայտնի լինելու մասին

11:32   19 հունվարի, 2015

Վերջերս «Վամպիրի Օրագրերը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի հայ երկրպագուները «Ֆեյսբուք»-ում տարածեցին մի երիտասարդի լուսանկար, որը ջրի երկու կաթիլի պես նման է իրենց սիրելի աստղին` հեռուստասերիալում Դեյմոնին մարմնավորող Իեն Սոմերհոլդերին: NEWS.am STYLE երկրպագուներին առաջարկում է ընթերցել մեր հարցազրույցը Իեն Սոմերհոլդերի նմանակի` Զաուռ Բիչենովի հետ:

 Զաո՛ւռ, կպատմե՞ք Ձեր մասին:

- Ծնվել եմ Վլադիկավկազում, ավարտել եմ մաքսային գործի ֆակուլտետը: Մասնագիտությամբ չստացվեց աշխատել, ուստի ծրագրում եմ սեփական բիզնես հիմնել:

 

Դուք ակնհայտորեն նման եք «Վամպիրի Օրագրերը» հեռուստասերիալի աստղին` Իեն Սոմերհոլդերին: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Հիմա հանգիստ եմ վերաբերվում այդ համեմատություններին, բայց նախկինում դա ինձ իսկապես բարկացնում էր :)

 Դուք ինքներդ հետեւո՞ւմ եք այդ հեռուստասերիալին:

 - Այն ժամանակ, երբ ինձ սկսեցին նմանեցնել Իենին, նայեցի հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը: Պետք է խոստովանեմ` այն ինձ բացարձակ չհետաքրքրեց:)

 

Հիշո՞ւմ եք` երբ են Ձեզ առաջին անգամ նմանեցրել նրան:

- Կարծես` 2010 թ-ին էր: Եթե չեմ սխալվում, նա հենց այդ տարիներին մեծ ճանաչում ձեռք բերեց:

Ձեզ երբեւէ օգնե՞լ է Իեն Սոմերհոլդերին նման լինելը:

- Ոչ, չեմ հիշում նման դեպք, որ դա ինձ օգնած լինի… :)

 Ձեր արտաքինի շնորհիվ որեւէ ֆիլմում նկարահանվելու առաջարկ չե՞ք ստացել:

-  Ես, իհարկե, մտածում եմ որեւէ ֆիլմում նկարահանվելու մասին, բայց դեռ նման առաջարկներ չեմ ստացել:

 

-  «Վամպիրի Օրագրերի» շատ երկրպագուներ արդեն գիտեն Ձեր մասին` որպես իրենց սիրելի Իեն Սոմերհոլդերի նմանակի: Հետաքրքիր է` Իենը Ձեր մասին լսե՞լ է:

- Հիշում եմ` մի անգամ նրա Facebook-ի էջին ուղարկել էին իմ լուսանկարը, բայց մենք անձամբ չենք հանդիպել…Ճիշտն ասած` առանձնապես չեմ էլ երազում այդ հանդիպման մասին :)

Հեռուսասերիալում Դեյմոնը գտել է իր կյանքի սիրուն` Էլենային: Իսկ Ձեր անձնական կյանքն ինչպե՞ս է ընթանում:

-  Ես ամուրի եմ… դեռ չեմ գտել իմ իրական սիրուն:

- Զաո՛ւռ, ի՞նչ կմաղթեք Իեն Սոմերհոլդերի հայ երկրպագուհիներին, որոնցից շատերը, միգուցե, նաեւ Ձեր երկրպագուհիներն էլ են…

- Ճիշտն ասած` կասկածում եմ, որ այդպես է:) Բայց եթե կան այդպիսիք, մաղթում եմ նրանց լավագույնը եւ խորհուրդ եմ տալիս այլ արժեքավոր հեռուստասերիալներ էլ դիտել, օրինակ` «Խափանելով վատը» (Breaking Bad), «Դեքստեր» (Dexter) կամ  «Իսկական խուզարկուն» (True Detective):)

 

 

Զրուցեց՝ Սյունե Առաքելյանը 



© NEWS.am STYLE