Դաունի համախտանիշով ապրող փանկ-ռոքերների խումբը «Եվրատեսիլին» մասնակցելու հայտ է ներկայացրել

17:07   19 հունվարի, 2015

Ֆինլանդիայից փանկ-ռոքերների «Pertti Kurikan Nimipäivät» խումբը մտադիր է մասնակցել Ավստրիայում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին։

hs.fi-ն տեղեկացրել է, որ խմբի բոլոր անդամները Դաունի համախտանիշով ապրող տղաներ են։

Խմբի մենակատարը չի հերքել, որ նրանց ելույթի գերնպատակը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց իրավունքների մասին բարձրաձայնելն է։ Նրանք համոզված են, որ իրենց ելույթի շնորհիվ մարդիկ կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա եւ սոցիալական նոր ծրագրեր կմշակեն մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Ի դեպ, այս տարի Ֆինլանդիայից դեռ 17 հայտ են ներկայացրել։ Իսկ թե տղաները կներկայացնեն Ֆինլանդիան, թե ոչ, կորոշեն հեռուստադիտողի քվերակության համաձայն։



© NEWS.am STYLE