2015-ի ամենանորաձեւ գույները վարսերի համար

18:41   19 հունվարի, 2015

Վարսերի խնամքի հարցում պակաս կարեւոր չէ դրանց գույնը, ուստի վարսերի մասին հոգ տանելիս արժե ուշադրություն դարձնել նաեւ դրանց գույնին։ Յուրաքանչյուր սեզոն ոճաբանները նոր միտումներ ու գույներ են առաջարկում այն կանանց համար, ովքեր սիրում են փորձարկումներ կատարել իրենց արտաքինի հետ եւ հաճախակի են փոխում վարսերի գույնը։ Այս տարի, սակայն, նրանք պետք է մի փոքր զսպվածություն ցուցաբերեն այդ հարցում, քանի որ նորաձեւ են համարվում բնական գույները։

Մոռացեք մուգ սեւի, ալ կարմիրի, մոխրագույնի, արծաթագույնի, վարդագույնի մասին. թրենդում տաք գույների՝ բնականին մոտ երանգներն են։

Ինչ վերաբերում է մեգանորաձեւ օմբրեին, ապա այս տարի այն նույնպես արդիական է, սակայն գունային անցումները կտրուկ չեն, այլ շատ աննշան ու լղոզված։



© NEWS.am STYLE