Ռոման Աբրամովիչն իր ընտրյալի համար կառուցելու է Նյու Յորքի ամենամեծ առանձնատունը

13:15   20 հունվարի, 2015

«Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է երեք առանձնատուն է  գնել Նյու Յորքի էլիտար համարվող թաղամասերից մեկում։ Daily Mail-ը հայտնել է, որ նա մտադիր է իր ընտրյալի՝ Դաշա Ժուկովայի համար կառուցել Նյու Յորքի ամենամեծ առանձնատունը։

2014թ-ի հոկտեմբերին East 75th Street-ում նա ձեռք է բերել 882 մ 2 մակերեսով մի շենք, իսկ դեկտեմբերին գնել է դրա հարեւանությամբ գտնվող 675 մ2 տարածքով տունը։ Այդ ամենի դիմաց նա վճարել է 48 միլիարդ դոլար։

Այս երկու շենքերի մեջտեղում կա եւս մեկ տուն, որի սեփականատերերը մտադիր են այն վաճառել 20 միլիոն դոլարով։ Այսպիսով, եթե Ռոման Աբրամովիչը գնի նաեւ այդ տունը, ապա նա կդառնա Նյու Յորքում ամենամեծ անշարժ գույքն ունեցողներից մեկը։ 



© NEWS.am STYLE