Թեփի դեմ պայքարի նոր միջոց

20:19   26 հունվարի, 2015

Թեփը ոչ միայն էսթետիկ բնույթի խնդիրներ է առաջացնում, այլեւ արգելափակում է թթվածնի մուտքը գլխամաշկ. արդյուքնում՝ մազերը սկսում են թափվել։

Համաձայնեք, որ թեփի դեմ այնքան էլ հեշտ չէ պայքարել, սակայն դիմելով բնական բաղադրիչներից պատրաստված որոշ միջոցների օգնությանը կարելի է հասնել դրական արդյունքի։

Այսպիսով, առաջարկում են մի հատուկ դիմակ, որը կօգնի ձեզ ոչ միայն ազատվել թեփից, այլեւ բարելավել գլխամաշկի վիճակն ու ամրացնել մազերը։

Նման դիմակի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ մեկ ձվի դեղնուց, մեկ ճաշի գդալ մեղր, մեկ ճաշի գդալ գերչակի յուղ եւ մեկ ճաշի գդալ սոխի հյութ։

Այս բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել եւ միատարր զանգված ստանալ, որը անհրաժեշտ է հավասարապես քսել գլխամաշկի բոլոր հատվածներում. չպետք է մոռանալ նաեւ մերսող շարժումների մասին։

Հաջորդիվ անհրաժեշտ է գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով եւ ինչ-որ տաք կտորով։ Այս վիճակով հարկավոր է սպասել մոտ 1-2 ժամ, ինչից հետո պետք է շամպունով լվանալ գլուխը։ Վերջում կարելի է նաեւ օգտագործել մազերը փափկացնող միջոցներ՝ սոխի «բույրից» ազատվելու համար։

 

 

Աղբյուրը՝ 24hair.ru



© NEWS.am STYLE