Կաթնաշոռային դիետա

19:12   7 փետրվարի, 2015

Առաջարկվող դիետան դասվում է արագ դիետաների շարքին, ինչը նշանակում է, որ այն երկար չի կարելի պահել՝ ընդամենը 3 օր։ Իսկ եթե նշված ժամկետում ոչ մի կիլոգրամ չեք նիհարում, ապա կարելի է շարունակել մինչեւ 5 օր, ոչ ավելի։ Դիետան կարելի է կրկնել երեք ամիս անց։

Այս դիետայի դեպքում սննդակարգում հիմնականում ներառված են կաթ եւ կաթնաշոռ։ Կաթը կարող է լինել սովորական՝ օրական մոտ 100մլ. կամ դիետիկ (ոչ յուղալի)՝ մոտ 250մլ-ի չափով։ Ջուր կարելի է խմել անսահամանափակ՝ հատկապես եթե շոգ եղանակ է։

Կաթնաշոռը կարող եք վերցնել եւ սովորական, եւ յուղալի։ Բավարար է 150գր.-ը սովորական կաթնաշոռի դեպքում, իսկ դիետիկի պարագայում՝ 300գր.։

Կաթի եւ կաթնաշոռի ընդհանուր քանակությունը պետք է բաժանել օրական 4-5 անգամյա սնվելու համար եւ վայելել կաթնամթերքի այս օգտակար տեսակները։

Բացի վերը նշված երկու բաղադրիչներից, դիետայի մեջ կարելի է ներառել նաեւ 50գր. վարունգ (եթե իհարկե, կաթի եւ վարունգի համադրությունից ստամոքսաղիքային խնդիրներ  չեն առաջանա) կամ սեխ։ Ի դեպ, կաթի մեջ արգելվում է շաքարի կամ այլ մթերքի օգտագործումը։

Նշենք, որ այս ամենից զատ, պետք է ֆիզիկական ակտիվ վարժություններ անել։

Ցուցում. դիետան արգելված է հղիներին կամ կերակրող մայրերին, ինչպես նաեւ դեռահասներին։

 

Աղբյուրը՝ slim-motivator.ru



© NEWS.am STYLE