Կարա Դելեւին՝ Yves Saint Laurent Beauté ապրանքանիշի դեմք

15:43   21 հունվարի, 2015

Հայտնի մոդել Կարա Դելեւին դարձել է Yves Saint Laurent Beauté ապրանքանիշի դեմքը։ 22-ամյա բրիտանուհին հունվարի 20-ին ներկա է եղել YSL Loves Your Lips երեկույթին, որի ժամանակ հայտարարել են աստղի եւ նորաձեւության տան համագործակցության մասին։

Daily Mail-ը հայտնել է, որ մոդելն արդեն երրորդ անգամ է ներկայացնում այս ապրանքանիշը։ Հունվարի 20-ից կհեռարձակվեն նրա մասնակցությամբ գովազդային հոլովակները։

«Ես հատկապես կարեւորում եմ այն փաստը, որ ցուցադրում են համարձակ ու արդիական կնոջ կերպար։ Ինձ այս ամենը շատ հարազատ է, եւ ես մեծ սիրով եմ այն ներկայացնում»,-ասել է Կարան։



© NEWS.am STYLE