15:14 21 դեկտեմբերի, 2012Gangnam Style արտահայտությունը, որը հարավկորեացի ռեպեր Psy –ի երգի անվանումն է, մտել է անգլերեն լեզվի անցնող տարվա ամենահայտնի արտահայտությունների շարքը։ 12 ամենատարածված բառերի ու արտահայտությունների ցանկը հրապարակել են «Քոլինզ» անգլերենի ամենահայտնի բացատրական բառարանի հրատարակիչները։
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այս անվանումից բացի ցանկում տեղ են գտել նաեւ նախագահական ընտրություններում Օբամային պարտված Ռոմնիի թեմայով հիշողությունները։ Շատ տարածված է օրինակ, Romneyshambles՝ «Ռոմնիի խառնաշփոթ», ինչը մատնանշում է թեկնածուի անհաջող արտահայտությունները, որոնք հիշեցնում են անմոռանալի Բուշ-կրտսերին։
Կարելի է նշել նաեւ «պոռնոգրաֆիա տնային տնտեսուհիների համար» արտահայտությունը (mummy porn), որը գործածության մեջ է մտել «Մոխրագույնի 50 երանգ» էրոտիկ վեպի աղմկոտ հաջողությունից հետո։ Անգլուհի Էրիկա Ջեյմսի այս վեպն անցել է բոլոր ռեկորդները՝ վաճառվելով ավելի քան 30 մլն օրինակով։