Ամանորյա տոնավաճառ Երեւանում (ֆոտո)

18:12   21 դեկտեմբերի, 2012

Հայաստանի մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, հայտնվել են ամանորյա ոճով զարդարված փայտե տնակներ։ Չնայած տեղում ամեն ինչ շատ նման է հեքիաթային կախարդության, բայց տնակների հայտնվելն ավելի գործնական իմաստ ունի. Երեւանում բացվել է առաջին ամանորյա տոնավաճառը։

Իսկական ամանորյա տրամադրության համար տնակներում կարելի է գտնել ամեն ինչ. տոնածառի ու տան զարդարանքներից մինեչեւ ամանորյա թեմայով բազմաթիվ համեղ ուտեստներ։ Այստեղ ներկայացված են բոլորին հայտնի բրենդները, օրինակ՝ «Զատիկը», «Նինա Հովնանայան. Հայաստանի գանձերը», «Տերյան մշակութային կենտրոնը», «Էլիտա ֆուդը» եւ այլն։

Այցելելով ամանորյա տոնավաճառ՝ ամանորյա զարդերի առեւտուրն իսկական տոնի կարելի է վերածել։ Այստեղ կարելի է գնել մարցիպանի փաթիլներով պատված թխվածքաբլիթ՝ փայտիկի վրա, կամ մի բուռ տաք տապակած շագանակ, ու շարունակել ճանապարհը՝ վայելելով ամանորյա տրամադրությունն ու ձեռքբերած քաղցրավենիքը։

Տոնավաճառի ոչ մեծաքանակ բացթողումներից կարելի է համարել ամանորյա երաժշտության բացակայությունն ու կոճապղպեղի թխվածքաբլիթը։ Առաջինը կմեծացներ տոնի զգացողությունը, իսկ երկրորդը… Համարեք ամանոր աղերսող հոգու քմահաճույք։



© NEWS.am STYLE