Նիկոլաս Քեյջը նկարահանվելու է բեն Լադենի մասին կատակերգությունում

14:34   22 հունվարի, 2015

Նիկոլաս Քեյջը նկարահանվելու է Ուսամա բեն Լադենի մասին պատմող կատակերգությունում։ 51-ամյա դերասանը մարմնավորելու է գխավոր հերոսին։ «Army Of One» (Մեկի բանակը) կատակերգության ռեժիսորը Լարի Չարլզն է։

The Hollywood Reporter-ը հայտնել է, որ ֆիլմի հիմքում ընկած է GQ ամսագրում հրապարակված հոդվածը, որը պատմում է «Կոլորադոյից շինարար Հարի Ֆոլքների իրական արկածների մասին։ Վերջինս որոշել է փնտրել բեն Լադենին, ինչի համար մի քանի անգամ նույնիսկ փորձում է թափանցել Պակիստան եւ Աֆղանստան»։

Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվելու են մարտի վերջին, իսկ պրեմիերան նախատեսված է 2015թ-ի վերջին։



© NEWS.am STYLE